ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99,01%-ի մշակումից հետո հավաքել է ձայների 87,34%-ը։ Այս մասին հայտնում է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Նիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 4,31%-ը, Վլադիսլավ Դավանկովի օգտին՝ 3,79%-ը, իսկ Լեոնիդ Սլուցկիի օգտին՝ 3,19%-ը:
--00—ՅՄ