ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,97 տոկոսը, այս մասին վկայում են ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին տվյալները՝ արձանագրությունների 24,4 տոկոսի մշակումից հետո։
Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է ձայների 3,8 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,73 տոկոս, Լեոնիդ Սլուցկին՝ 2,96 տոկոս։
Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20.37-ի դրությամբ կազմել է 74.22%:
Պուտինի արդյունքը ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ. 2018 թվականին նա հավաքել է 76,69%, 2012 թվականին՝ 63,6%։ Դմիտրի Մեդվեդևը հաղթել է 2008 թվականին՝ 70,28%: 2004 և 2000 թվականներին Պուտինը հաղթել է համապատասխանաբար 71,31% և 52,9%: 1996 թվականին Բորիս Ելցինը հաղթեց երկրորդ փուլում՝ 53,82% արդյունքով։
ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ Պուտինը Ռուսաստանի նոր շրջաններում ստացել է ձայների 88-ից 95 տոկոսը։
--00—ՅՄ