Դիարբեքիրում ձայն հավաքելու համար իշխող կուսակցության թեկնածուն ավելի քան 61.000 դոլար կաշառք է տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

photo_2024-04-01_12-42-06

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթունները (ՏԻՄ) ավարտվել են, սակայն թուրքական ընդդիմադիր մեդիայում շարունակաբար տարածվում են տեղեկություններ կապված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուների օգտին կատարված ընտրախախտումների և բացահայտված ընտրակաշառքների մասին, հայտնում է Ermenihaber.am-ը։

Օրինակ ընդդիմադիր «SoL» թերթում տեղ գտած լուրերից մեկի համաձայն՝ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգի Չինար շրջանի ԱԶԿ-ական թեկնածու Դավութ Արզուն շրջանի Հալըօյրեն, Գյորեջե, Դողլուք և Իլթաշ թաղապետերի հետ 1200 քվեի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել։

Պայմանավորվածություններն ամրագրվել են թղթի վրա, որում երևում են նաև նշված անձանց ստորագրությունները։

դտհդռտգբ

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ