ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մարտի 13-31-ը արձակուրդում կգտնվի իր մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 12 աշխատանքային օր տևողությամբ և 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 13-31-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
--00—ՅՄ