ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Սիրիայի ՊՆ-ից հայտնել են Լաթաքիա և Տարտուս նահանգներում Ասադի ռեժիմի աջակիցների դեմ իրականցվող պատժիչ գործողությունների ավարտի մասին։ Պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Հուսեյն Աբդուլ Ղանին հայտարարել է առափնյա շրջանում նախկին ռեժիմի մնացորդների դեմ ռազմական գործողության ավարտի մասին:
Գնդապետ Աբդուլ Ղանին հայտարարել է, որ անվտանգության ծառայությունները կաշխատեն առաջիկա ժամանակահատվածում՝ ամրապնդելու իրենց աշխատանքը կայունության ապահովման, մարդկանց անվտանգության ապահովման ուղղությամբ։
--00—ՅՄ