ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը բավականին հաճախ նամակներ է ստանում սկսնակ գործարարներից իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով, ինչը հաշվի առնելով, Հիմնադրամի ղեկավարության կողմից որոշում կայացվեց ընթացիկ ծրագրերին զուգահեռ կազմակերպել բարեգործական ընթրիք և ստացված ամբողջ հասույթն ուղղել ՀՀ մարզերում գործունեություն ծավալող կին գործարարներին:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը՝ հավաստիացնելով, որ նմանատիպ նախաձեռնությունները տարբեր խորագրերով պարբերական բնույթ են կրելու:
«Այս անգամ նպատակ ունենք աջակցել կանանց՝ ընդլայնելու իրենց արտադրական գործունեությունը, քանի որ բիզնեսի ընդլայնումն անընդհատ ներդրումներ է պահանջում՝ և արտադրական ծավալները մեծացնելու, և մարքեթինգային արշավներ կազմակերպելու տեսակետից»,-նշեց Մկրտչյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ նախատեսվող բարեգործական ընթրիքին կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, ովքեր պատրաստ են 1 մլն ՀՀ դրամ հատկացնել սկսնակ կին գործարարների աջակցության նախաձեռնությանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ