ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Թուրքիայի Կարս քաղաքում մաքսանենգ ոսկու ձուլակտորներ են հայտնաբերվել երկու հայազգիների կոշիկների մեջ։ Այս մասին տեղեկություն են տարածել թուրքական լրատվամիջոցները։
Նշվել է, որ 1 կիլոգրամից ավելի ոսկու ձուլակտորների արժեքը գնահատվում է մոտավորապես 3,5 մլն թուրքական լիրա (մոտ 109 հազար ԱՄՆ դոլար)։
Այս անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել մաքսանենգության հոդվածով։
--00—ԼՀ