Թուրքիայի և Ֆրանսիայի ՊՆ-երի միջև տեղի է ունեցել «Ռազմավարական երկխոսության ժողով»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

թու

Փարիզում տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարության և Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ընդլայնված կազմով «Ռազմավարական երկխոսության ժողով»։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել մասնավորապես երկկողմ ռազմական հարաբերությունների զարգացման, ՆԱՏՕ-ի և տարածաշրջանի պաշտպանության և անվտանգային հարցերի շուրջ։

--00—ԼՀ