ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գավառի հայտնի դեպքերից հետո պաշտպանյալիս չեմ կարողանում գտնել: Վերջին անգամ 010202066 համարից զանգահարել է և հայտնել, որ տեղափոխում են ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն նա այդ բաժնում չէ, ասեցին 6-ում է, 6-ասեցին Զեյթունի բաժնում է, այստեղ ասեցին ՀԿԳ վարչությունում է ու այդպես շարունակ: Այս ամենի հետևանքով պաշտպանյալս զրկված է իրավաբանական օգնության իրավունքից:
Խնդրում եմ հնարավոր սեղմ ժամկետում հայտնել պաշտպանյալիս գտնվելու վայրը:
Պաշտպանյալս Սիսակ Մելոյանն է»: