ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը չմասնակցելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի որոշումը իշխանությունների հերթական խաղն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Սա հերթական արկածախնդրությունն է, որը վաղուց է սկսել։ Մենք բազմիցս ասել ենք, որ հազար հարցով կարելի է դժգոհել ՀԱՊԿ-ից, մեր ռազմավարական դաշնակցից, բայց կատարել վեկտորի փոփոխություն այն պայմաններում, երբ բացահայտ պատերազմ է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, կործանարար է, այդ պատերազմը տեղափոխում են մեր տարածք։ Սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար։ Մի կողմից խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, բայց դիվերսիֆիկացիա նշանակում է որոշակի քայլեր նաև այն ուղղությամբ։ Ի՞նչ է խանգարում գնալ այդ նիստին ու բարձրացնել հարցեր։ Կարծում եմ, որ այն կողմից պահանջ է դրված, որ Հայաստանը միանա հակառուսական ճակատին, ինչն էլ բարեհաջող իրականացնում են այսօրվա իշխանությունները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ