ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում և կանխել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Ելույթ ունենալով Բիշքեկում՝ Աֆղանստանի հարցերով Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, նա նկարագրել է, թե ինչպես է Արևմուտքը, իր գերիշխանությունը պահպանելու համար, ավերածություններ գործում աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
«Ծրագրերը Կենտրոնական Ասիայում անկայունության մեծ աղբյուր ստեղծելն են»,- նշել է Պատրուշևը։
--00—ԼՀ