ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Հայաստանում ԵՄ առաքելությունը փաստացի վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին իր ամենշաբաթյա ելույթում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ պաշտոնական ներկայացուցչի, Արևմուտքը հրահրում է հակառուսական հիստերիա։
«Իր արդիականությունը ցույց տալու համար Արևմուտքը հրահրում է հակառուսական հիստերիա՝ կոչ անելով նախապատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական բախմանը, կոչ անելով Հայաստանին ներդրումներ կատարել ռազմարդյունաբերական համալիրում»։
--00—ԼՀ