ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանելի ապագայում անձամբ կքննարկեն երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված հարցեր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
24News-ի տեղեկությունների համաձայն, Պեսկովն ակնարկում է մայիսի 9-ին Կարմիր Հրապարակում սպասվող ռազմական շքերթը, որը դիտելու համար ՌԴ է մեկնելու նաև Փաշինյանը։
«Բացի այդ, երկխոսություն է ընթանում աշխատանքային մակարդակում, ինչը նույնպես շատ կարևոր է։ Մենք ելնում ենք նրանից, որ երկկողմ հարաբերություններում բոլոր դժվար կողմերը, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում, կլուծվեն հենց նման երկխոսության շրջանակներում»,-ասել է նա։
--00—ՅՄ