ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Կարմիր հրապարակում Հաղթանակի ավանդական հանդիսավոր շքերթը ստիպված են եղել չեղարկել։ Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի հաղթանակի առթիվ անցկացվել է միայն օդային շքերթ: Միջոցառումը հեռարձակվել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում, փոխանցում է РБК-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակի 75-ամյակի առթիվ հանդես է եկել ուղերձով և ծաղիկներ դրել Անհայտ զինվորի շիրիմին:
Կարմիր հրապարակով թռիչքներ են իրականացրել 75 օդանավեր և ուղղաթիռներ: Իսկ Ռուսաստանի մյուս քաղաքներում թռիչքներ են իրականացրել ընդհանուր առմամբ 597 օդանավ և ուղղաթիռ: