ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Երբ որոշում լինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք»,-ասլ է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։
--00—ՅՄ