ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարծում է, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կմիավորի ամբողջ աշխարհը։ Այս մասին փոխանցում է armsport.am-ը։
Մրցաշարը տեղի կունենա Արգենտինայում, Իսպանիայում, Մարոկկոյում, Պորտուգալիայում, Պարագվայում և Ուրուգվայում։ Հարավային Ամերիկայի երկրները կընդունեն միայն առաջին երեք խաղերը։ Պարագվայում CONMEBOL-ի կենտրոնակայանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ֆունկցիոները հայտարարել է․
«2030 թվականի աշխարհի առաջնությունը կլինի յուրօրինակ մի բան, դա կլինի հարյուրամյակին նվիրված աշխարհի առաջնություն ։ Դա կլինի աշխարհի առաջնություն, որն իսկապես կմիավորի աշխարհը:
Երբ մենք սկսեցինք խոսել 2030 թվականի մասին, ինձ համար պարզ դարձավ, որ մենք պետք է ինչ-որ յուրահատուկ բան մտածենք, քանի որ բոլորս պետք է հիշենք ֆուտբոլի պատմությունը»,- Ինֆանտինոյի խոսքն է մեջբերել FIFA-ի մամուլի ծառայությունը:
--00—ԼՀ