ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը դատապարտել է Իրանի կողմից Իսրայելի զանգվածային օդային ռմբակոծումը և ասել, որ ԱՄՆ ռազմական ուժերը տարածաշրջանում օգնեցին ոչնչացնել «գրեթե բոլոր արձակված անօդաչուներն ու հրթիռները», որոնք ուղղված էին Իսրայելի վրա, գրում է Ամերիկայի Ձայնը:
Այս հարձակումը սպառնում է էլ ավելի ընդլայնել վեցամսյա հակամարտությունը, որը բռնկվել է Մերձավոր Արևելքում:
Բայդենը նաև ասել է, որ շաբաթ երեկոյան հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ «վերահաստատելու համար Ամերիկայի «երկաթյա» հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կհրավիրի G7-ի առաջնորդներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:
«Իմ թիմը համագործակցելու է գործընկերների հետ ողջ տարածաշրջանում: Եվ մենք սերտ կապի մեջ կմնանք Իսրայելի առաջնորդների հետ», - ասված է Բայդենի հայտարարության մեջ: «Եվ թեև մենք այսօր չենք արձանագրել հարձակումներ մեր ուժերի կամ օբյեկտների ուղղությամբ, մենք զգոն ենք մնալու բոլոր սպառնալիքների հանդեպ և չենք վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները մեր ժողովրդին պաշտպանելու համար»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ