ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում չի չեղարկի երկրի գործող ղեկավար Դոնալդ Թրամփի` Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշումը: Այս մասին գրել է РИА Новости-ն։
«Դա պետք է չլինի այն համատեքստում, որում եղել է: Դա պետք է կայանա ավելի խոշոր համաձայնագրի համատեքստում, որպեսզի մեզ օգնի այդ գործընթացում խաղաղության հաստատման համար անհրաժեշտ կարևոր զիջումների հասնել: Բայց հիմա, երբ դա արդեն արվել է, ես դեսպանատունը հետ չէի տեղափոխի Թել Ավիվ»,-ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ եթե նախագահ, դառնա, ապա Արևելյան Երուսաղեմում կբացի ամերիկյան հյուպատոսություն, որպեսզի իսրայելա-պաղեստինյան համակարտությունը երկու պետությունների սկզբունքի հիմքով կարգավորելու հեռանկարը պահպանվի: