ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ:
Տեղում Հ. Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 հատ համակարգիչ և 2 հատ բազմոց:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ