ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
«Զվարթնոց» օդանավակայանում շուրջ 12 թռիչք հետաձգվել է թռիչքուղու վրա տեխնիկական աշխատանքներ կատարելու պատճառով։ Այս մասին 24News-ին հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Նրա փոխանցմամբ՝ Երևանի ժամանակով 13։30-ի սահմանում օդանավակայանը կվերադառնա իր բնականոն աշխատանքին, թռիչքները կսպասարկվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանող չվերթները հետաձգվել են։
--00—ՅՄ