ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր Լիվերպուլում հյուրընկալվել է «Էվերթոնի» կողմից և կամային ոչ-ոքի՝ 2:2 հաշիվը գրանցել:
Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Բետուն։
33-րդ րոպեին կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրը ամրապնդել է «Էվերթոնի» առավելությունը։
Երկրորդ կեսում, սակայն, պատկերը փոխվել է. Ռուբեն Ամորիմի ֆուտբոլիստները 8 րոպեում 2 գոլ են խփել և փրկվել պարտությունից: Նախ՝ հանդիպման 72-րդ րոպեին, Բրունու Ֆերնանդեշը մեկ գնդակ ետ է բերել, ապա Մանուել Ուգարտեն, Ֆերնանդեշի փոխանցումից հետո, 80-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը: Ընդ որում, Ուգարտեի համար սա առաջին գոլն էր ՄՅՈՒ-ի կազմում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 26 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 30 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը: «Էվերթոնը» 31 միավորով 12-րդ տեղում է:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ