ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Վրաստանում առատ ձյունը խնդիրներ է ստեղծել երկրի արևմուտքում երկաթուղային երթևեկության համար, ինչի հետանքով հանգստյան օրերի ծառայությունները չեղարկվել են: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով «Վրացական երկաթուղիների» հաղորդագրությանը:
Մասնավորապես, նշվում է, որ ձյան տեղումների պատճառով որոշում է կայացվել չեղարկել փետրվարի 22-ին և 23-ին նախատեսված չվերթերը Օզուրգեթի-Թբիլիսի, Բաթումի-Օզուրգետի, Ռիոնի-Քութայիսի-Ռիոնի երթուղիներով:
Հաղորդվում է, որ մնացած չվերթները կիրականացվեն նախատեսվածի համաձայն։ Նշվում է, որ Վրաստանում փետրվարի 23-25-ը երկրի արևմտյան շրջաններում սպասվում է եղանակի վատթարացում։
--00—ՅՄ