ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, փոխանցում է 168․am-ը։
Հարց 1
«Ի՞նչ կասեք Էդգար Ղազարյանին առաջադրված նոր մեղադրանքի առիթով»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Նախ, իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Էդգարին։ Նիկոլական ռեժիմը ոչ միայն չի դադարելու քաղաքական հետապնդումների ենթարկել ընդդիմախոսներին, այլև սաստկացնելու է ճնշումները բոլոր ուղղություններով։
Էդգարին առաջադրված մեղադրանքը դրա հերթական դրսևորումն է, ես վստահ եմ՝ ոչ վերջին։
Դեռևս քրեակատարողական հիմնարկից փոխանցել եմ կարծիքս, որ քաղաքական հետապնդումների դեմ պայքարը պիտի ոչ թե տարերային և անձնավորված լինի, այլ համակարգված և մշտական։
Հայաստանում դատական համակարգը կոռումպացված է, քաղաքականացված է և կախյալ։ Սա ոչ միայն ՀՀ քաղաքացիների կարծիքն է, այլ նաև բազմաթիվ միջազգային զեկույցներում արձանագրված իրողություն։ Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն է, այլ ավտորիտարիզմի զնդան»։
--00--ՍՊ