ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ՝ Հայոց ցեղասպանության օրը զորակցություն հայտնելով Բաքվի բանտում ապօրինի պահվող և հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին:
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին հավաքվելու են Կիևյան կամրջի սկզբնամասում («ՍԱՍ»-ի հարևանությամբ) և շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
--00—ԼՀ