ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին։ Ինչպես հաղորդում է Մոսկվայում ԱՊԱ գործակալության թղթակիցը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա նշել է, որ ՌԴ-ն շահագրգռված չէ հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների վրա։
«Մենք ոչ աշխարհաքաղաքական, ոչ էլ ռազմական շահ չունենք դաշինքի երկրների վրա հարձակվելու համար»,- ասել է Շոյգուն Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։
--00—ՅՄ