ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ղազախստանի իշխանությունները միջնորդ չեն լինի Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարով
«Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում, մենք միայն բարի կամքի ծառայություններ ենք մատուցում, այսպես կոչված, good offices»,- ասել է նա։
--00—ԼՀ