ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Ղազախստանը ակտիվորեն կմասնակցի COP29-ին։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Նա դրական միտումներ է նկատել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։
--00—ԼՀ