ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Փաշինյանը շանտաժի տակ հողերը հանձնում է, Ալիևն ասում է՝ եթե չանես, պատերազմ կլինի, Տավուշի բնակչության կյանքը այդ հատվածում անհնարին է դառնալու, կթողնեն ու կգնան։ Եթե Ալիևը Չարբախով կամ Ավանով սահման անցկացներ, դա էլ էր ձեռքբերո՞ւմ համարվելու, ձեռքբերում կլիներ, եթե Ադրբեջանը Բերքաբերից հատված վերադարձներ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային - քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
Խոսելով մեկ շաբաթից ավելի բնակչության պայքարի և իշխանության կողմից հնչող մեղադրանքների մասին, թե այն ուղղորդված է դրսից, Սահակյանը նշեց․ «Փաշինյանին ով ընդդիմանում է, նրան ռուսական ագենտ է հռչակում, եթե Աշոտ Փաշինյանն էլ ընդդիմանա՝ նույնը կանի, դա աշխատող ձև է, հիմա էլ Բագրատ Սրբազանին է ասում նույնը»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ