ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Ամբողջ կառավարությունն է ձախողել, ոչ մի բարեփոխում ավարտին հասցված չէ, Փաշինյանը հարաբերություններ չի կարող պահպանել։ Փաշինյանի քաղաքական կյանքը դա է ցույց տվել, այսօր քո ընկերն է, վաղը մի բան դուրը չեկավ՝ էլ քո ընկերը չէ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հանրային-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
«Հեղափոխությունը խժռում է իր զավակներին, Փաշինյանը «խժռելու» է իր մոտ կանգնածներին, կուսակցական վերնախավից շատերը հեռացվելու են, ում վրա մուռ ունի, հանելու է, անկախ նրանից՝ դժգոհություն կա, թե՝ ոչ»,- ընդգծեց Սահակյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ