ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Չպետք է պետականության դեմ խնդիրը տեղայնացվի մի բնակավայրի մակարդակի, անհանգստացած երևանցիները այստեղ պետք է համապատասխան միջոցառումներ կազմակերպեն և իրենց գաղափարները տարածեն։ Այնտեղ իրավունք չունեն նման ակցիաներ անել, լուրջ պայմանավորվածություններ կան, որի դեմ բան անելը վտանգավոր է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կիրանցը ոստիկանության կողմից շրջափակված լինելու հանգամանքին։
«Պետությունը պետք է շատ կոշտ, բայց ոչ բիրտ ուժ կիրառի, յուրաքանչյուր կիրանցու, քաղաքացու շահերը պետությունը պարտավոր է հոգ տանել։ Կարապի պարի երաժշտության ներքո չպետք է բերման ենթարկել, այլ կոշտ բերման ենթարկել։ Այդ ընթացքում, կարող է մեկի արմունկը կպնի մյուսի այտոսկրին, մի թեթև կապտի։ Մեզ էլ են բերման ենթարկել ու դուբինկով խփել մեր գլխին, բամբակից չենք, չենք մեռել, ոստիկանոթւյունն իր աշխատանքն է անում»,- ավելացրեց Աղազարյանը։
Դիտարկմանը, թե ընդունելի՞ է ձեզ համար Կիրանցում ոստիկանության գործողությունները, պատգամավորը նշեց, որ դեմ է բիրտ ուժի կիրառմանը և դատապարտում է, օրենքով սահմանված մեթոդներով պետք է գործեն, բայց իր համոզմամբ, ոստիկանությունը բարձր մակարդակով իրականացնում է իրենց վրա դրված պարտականությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԼՀ