ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է․ «Արդեն չորս օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ շտապում առերեսել Արթուր Սուքոյանին և Դավիթ Լևոնյանին։
Դրանով պայմանավորված՝ պաշտպանության կողմը քննիչին ներկայացրեց միջնորդություն Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն կատարելու, ինչպես նաև «civic.am» լրատվամիջոցի օպերատոր՝ Պետրոս Պետրոսյանին հարցաքննելու վերաբերյալ»։
--00—ՅՄ