Որքան ռեպրեսիաներ կիրառեն, այնքան շատ մարդ է դուրս գալու փողոց, հայապահպանության պայքար է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News


«Սահմանազատում» կոչված գործընթացով Ադրբեջանը ՀՀ հարավը մի քանի կետով վերահսկելու հնարավորություն է ստանում։ Պատերազմի վտանգն աճել է, ռազմական ճնշման համար ՀՀ-ն տրամադրել է Ադրբեջանին ամենաբարենպաստ պայմանները։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

Անդրադառնալով մեծ թվով ոստիկանների առկայությանը, Աբովյանը նկատեց, որ որքան էլ իշխանությունը  ռեպրեսիաներ իրականացնի, ոչ մի բանի չեն հասնելու, քանի որ սա հայապահպանության հարց է․
«Սա գաղափարի, հայապահպանության պայքար է, որքան ճնշում գործադրեն, այնքան շատ մարդ է դուրս գալու փողոց։ Իշխանության համար չեն մարդիկ փողոց դուրս եկել,պայքարում են, որ վաղն էլ իրենց տունը չհանձնեն Ադրբեջանին»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան