ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Գործող իշխանությունը սպառված է, որևէ նոր ասելիք չունի, ժամանակն է` նոր իշխանության ձևավորման մասին բովանդակային քննարկում տեղի ունենա։ Փաշինյանի հավերժացման գործընթացը պետք է վիժեցվի, պետք է ջարդվի այդ միտքը, որ նա կարող է նորից առաջադրվել, նա ապացուցել է` իր ներուժը որքան է և ինչ աղետ է բերել ժողովրդի գլխին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։
Նորիկյանի համոզմամբ, փողոցի կրիտիկական զանգվածը պետք է թելադրի քաղաքական պրոցեսներ, բայց այդ մասան բավարար չափով դեռևս չկա։
Ըստ նրա՝ պատճառը որոշակիության բացակայությունն է, թեկնածուի անունը պետք է շուտ հրապարակել, որպեսզի ժողովրդի մասնակցությունը մեծանա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան