Շվեյցարիայի փոխկանցլերը մահացել է լեռներում արշավի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

photo_2024-05-12_11-11-42

Շվեյցարիայի փոխկանցլեր Անդրե Սիմոնացցին մահացել է լեռներում քայլելիս։ Այս մասին հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։

«Նա սիրում էր արձակուրդները լեռներում, ուրբաթ օրը, իր սիրելի արշավներից մեկի ժամանակ, նա կորցրել է գիտակցությունը և մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սիմոնացցին 55 տարեկան էր, ուներ երեք չափահաս երեխա։

--00—ՅՄ