ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Չեչնիայի Սունժենսկի շրջանի լեռներում 14 հոգուց բաղկացած խումբ է անհետացել: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
Ըստ ներկայացուցչի՝ պատահարը տեղի է ունեցել Բամութի շրջանում: Տեղի բնակիչները վաղ առավոտյան գնացել են վայրի սխտոր հավաքելու, որից հետո նրանց հետ կապը կորել է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ անդամներն ինքնուրույն դուրս են եկել Արշթի գյուղի մերձակա անտառից:
--00—ՄՀ