ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Շրջակա միջավայրի նախարարությունից կոչ են անում խուսափել լեռներ այցելություններից։
«Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման:
Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։
Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից»,-նշում են նախարարությունից։
--00--ԱՀ