Խստորեն դատապարտում ենք լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Խստորեն դատապարտում ենք քաղաքացիների կողմից խաղաղ անհնազանդության գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը ոստիկանական ուժերի կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։

«Հորդորում ենք ՀՀ Ներքին գործերի նախարարությանը  24 News-ի լրագրող Մերի Մանուկյանի, ABC media-յի օպերատոր Մհեր Դավթյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար սկսել ծառայողական վարույթ»,- նշված է տարածված հայտարարությունում։։

--00—ԼՀ