Արևմուտքը չի նկատում, թե ինչպես են ՀՀ-ում ուժ կիրառում ժողովրդի նկատմամբ, բայց խոսում է Վրաստանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

«Արևմուտքը անդադար հարձակվում և վախեցնում է Վրաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ կիրառված բիրտ ուժի համար, Հայաստանի դեպքում ՝ քար լռություն»։ Այս մասին իր ամենշաբաթյան ելույթում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան։

Ըստ պաշտոնական ներկայացուցչի՝ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվում, Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պարագայում նման արձագանք չկա։

«Ահա և երկակի ստանդարտները։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, իսկ եթե մեկնաբանում են, ապա այսպես` Երևանի ցույցերը չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը և համակարգվում են դրսից»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ