ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
2023 թվականի հուլիսի 29-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը փորձում է ամեն ինչ անել՝ գերության մեջ գտնվող անմեղ մարդուն հայրենիք վերադարձնելու համար։ 168.am-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասաց, որ ամիսը մեկ անգամ Կարմիր խաչի միջոցով կարողանում են հեռախոսակապ հաստատել Վագիֆ Խաչատրյանի հետ։
«Հայրս ասում է, որ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում, այլ բան չի ասում»,- նշեց Վերա Խաչատրյանը և ընդգծեց՝ ուրիշ ոչինչ ասել չի կարող։
Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ կփորձեն ամեն ինչ անել գերության մեջ գտնվող հիվանդ հորը վերադարձնելու համար։ «Ընտանիքի անդամներով ինչ կկարողանանք անել գերության մեջ գտնվող մեր ծնողի համար՝ կանենք»,- եզրափակեց Վերա Խաչատրյանը։
--00—ՅՄ