Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ռա

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել, փրկարարական խմբերը փորձում են հասնել դեպքի վայր, հայտնում  է ՏԱՍՍ-ը։

Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ ուղղաթիռը կործանվել է Ադրբեջանի տարածքում։

Ուղղաթիռում է եղել նաեւ Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, թռիչքուղում  եղել է 3 ուղղաթիռ։

Ըստ տեղեկությունների՝ երկու ուղղաթիռներ, որոնցում եղել են որոշ նախարարներ և պաշտոնյաներ, ապահով հասել են իրենց նշանակետին։

Հաղորդվում է, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում ներկա են եղել նաև Այաթոլլա ալ-Հաշիմը, Թավրիզի իմամը և արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանը:

նշենք, որ իրանյան պետական «Մեհր» գործակալությունը փոխանցել է, որ ուղղաթիռը ոչ թե կործանվել է, այլ չոր վայրէջք կատարել: Նախագահ Ռայիսիին ու նրան ուղեկցող անձնակազմին ոչինչ չի պատահել:

--00—ԼՀ