Երևանում վերացվել է հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Անահիտ Քալանթարյանին պատկանող  հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Տիչինայի փողոց) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

--00—ԼՀ