Հանրային սննդի կետում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հհ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ավետյան Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Երևան, Մաշտոցի 5): 

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքացու ահազանգի հիման վրա Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից կազմակերպությունում իրականացված ստուգման ընթացքում պատրաստի արտադրանքից վերեցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները:

Մասնավորապես՝

 «Հավի շաուրմա», «Թանձրուկ Վայպս» և «Թանձրուկ Բարբիքյու» արտադրատեսակների նմուշները՝ ՄԱՖԱնՄՔ,  իսկ «Խոզի շաուրմա»-յի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: 

 «Ավետյան Գրուպ» ՍՊԸ տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հանրային սննդի օբյեկտում արտադրվող նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար: 

Սահմանվել է խախտումների վերացնելու ժամկետ:

--00—ԼՀ