Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի արդադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ՍԱՏ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

 Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝ 

📍 արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն,

📍 սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից,

📍 բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր,

📍 արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:

✅ Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:

--00—ԼՀ