Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ս.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով  (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։

Մասնավորապես՝

   - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի  պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,

   - արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, 

  -  պատերի, հատակի մակերևույթների որոշ հատվածներ նորոգված չեն եղել, 

 - թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող  տարողություններում։

Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

--00—ԼՀ