ԵՄ-ն և Մոլդովան համաձայնագիր են կնքել անվտանգության բնագավառում գործընկերության շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

եմ.j

Եվրամիությունը և Մոլդովան համաձայնագիր են ստորագրել պաշտպանության և անվտանգության բնագավառում գործընկերության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր կնքեց Եվրոպական Միության հետ: Նման գործընկերությունը կմեծացնի այս երկրի կայունությունը: Այն թույլ կտա միասին լուծել անվտանգության բնագավառի խնդիրները, ավելի արդյունավետ դարձնել մեր փոխգործակցությունը, ուսումնասիրել համագործակցության նոր բնագավառներ», - գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

Reuters-ի փոխանցմամբ՝ մարտին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է պաշտպանական համագործակցության համաձայնագիր Ֆրանսիայի հետ՝ նշելով, որ Ռուսաստանը նորից ջանքեր է գործադրում՝ ապակայունացնելու Մոլդովան։

 --00—ԼՀ