ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոլդովայի ԱԳ նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում։
«Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը։
Սա կարևոր քայլ է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ»,-նշված է գրառման մեջ։
--00—ՅՄ