Բաքվի և Երևանի հաշտության պայմանագիրը դրական հետևանքներ կունենա. Թուրքիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ֆի

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը դրական հետևանքներ կունենա ողջ Հարավային Կովկասի համար։ Այդ մասին Թյուրքական երկրների խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

 «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,- Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրք նախարարը։

--00—ԼՀ