ՏԿԵ նախարարը հեղեղումների վայրում է. իրականացվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

5(140)

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին: 

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: 

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Այս պահին տարբեր շինարարական ընկերությունների մասնակցությամբ իրականացվում են ճանապարհների մաքրման և այլ աշխատանքներ:

--00—ՅՄ