ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Հարեւան երկրներում մայիսի 26-ին Դեբետ գետի ավազանում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով գետի վրա տեղի է ունեցել սաստիկ վարարում, որը շարունակվում է մինչ օրս։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի բնական պաշարների նախարարության Ազգային հիդրոօդերեւութաբանական ծառայության ղեկավար Նազիմ Խիկմետովը։
Նրա խոսքով, հաշվի առնելով տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Թբիլիսիում գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը, հնարավոր է, որ մայիսի 26-28-ին ջրի մակարդակի բարձրացում լինի և վարարումներ տեղի ունենան Ադրբեջանի որոշ շրջաններում։
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ղազախի, Աղստաֆայի և Թովուզի շրջանների բնակիչներին խնդրում են զգույշ լինել և հեռու մնալ ափերից։
--00—ՅՄ