Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են 4 շենքի բնակիչներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

l-0x93wh-1600x932z-0.4913

Ալավերդու Սանահին կայարան թաղամասից տարհանվել են թվով 4 շենքի բնակիչներ (առաջին հարկերն ամբողջությամբ ջրի տակ են), նաև բնակիչներ առանձնատներից։ Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Բոլոր քաղաքացիները, որոնք կացարանի խնդիր ունեին, տեղավորվել են հյուրանոցներում, հյուրատներում, մի մասը ցանկացել է հանգրվանել բարեկամների տներում։

Փողոցում մնացած որևէ քաղաքացի չունենք, կարիքների հրատապ գնահատում և անհրաժեշտ օգնության ցուցաբերում է կատարվում (սնունդ, ջուր, դեղորայք, ավտոմեքենաներ և այլն)»,- տեղեկացրել է պատգամավորը։

--00—ՅՄ